Սեպտեմբերի 15-ին սկսված ԱԺ հերթական՝ աշնանային նստաշրջանի ընթացքում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պատգամավորներին հայտնել է, որ պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը պատգամավորական մանդատները վայր դնելու դիմումներ են ներկայացրել։

ԱԺ նախագահը նաեւ հայտնել է, որ, ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ եթե ԱԺ պատգամավորները դիմումը ներկայացնելուց 15 օր հետո հետ չեն վերցնում, պատգամավորական մանդատից հրաժարվելը մտնում է ուժի մեջ։