Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ուկրաինացիներին խոստացել է վերադարձնել Ղրիմը։ Այս մասին նա հայատարարել է Մայդանում իմփիչմենթի երթի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, հաղորդում է NEWSONE հեռուստաալիքը։
«Ողջու՛յն, Կիեւ։ Մենք վերադարձրեցինք Մայդանը, կվերադարձնենք նաեւ Ղրիմը։ Այսօր այն օրն է, որ մենք եւս մեկ անգամ ասում ենք՝ պուտինյան համակարգն Ուկրաինայում տեղ չունի։ Մենք պետք է անցնենք անմիջական գործողությունների՝ ժողովրդական զայրույթի, երբ ցույց կտանք բոլոր դատախազներին՝ ռեժիմի կամակատարներին, որ նրանց ոտքերի տակ հողը այրվելու է։ Երկրոդ՝ պետք է անցկացնենք ժողովրդական փրայմերիզ»,-ասել է Սաակաշվիլին։




























