Այսօր՝ հունվարի 11-ին կառավարությունում տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Վարչապետը նշել է, որ Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի վերջնական տարբերակը լրամշակվելուց հետո կներկայացվի հանձնաժողովի անդամներին:





























