Հունվարի 10-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նոր Նորքի 2-րդ զանգվածից բերման են ենթարկել 22-ամյա Արամ Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա գիշերը Նորքի 1-ին զանգվածի թիվ 10 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ցուցիչի վահանակը, ժամացույցը եւ անվտանգության համակարգը:
Պարզվել է նաեւ, որ Արամ Ս.-ն 2010 թ. դեկտեմբերին Նորքի 1-ին զանգվածի Նանսենի փողոցի թիվ 16/1 շենքի բակում կայանված «ՎԱԶ-2101» մակնիշի մի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը եւ ձայնաազդանշանային վահանակը:
Կատարվում է նախաքննություն:





























