Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 10-ին, ժամը 17.30-ին, Վոլգոգրադ-Երեւան չվերթի օդանավի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 47-ամյա Գրիգոր Հ.-ն, ով 1994-ի ապրիլի 12-ից հետախուզվում էր ՀՀ քրեական  օրենսգրքի 182 հոդվածի (Շորթումը) 2-րդ մասի մեղադրանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Գրիգոր Հ.-ն կալանավորված է: