Հունվարի 10-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում դատապարտված 48-ամյա Գեւորգ Ե.-ին, ում մոտ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող 3,5 գ դեղնականաչավուն չոր զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում Է հետաքննություն:





























