Մարտի 22-ին Արեւելյան Գուտայից դուրս են եկել «Ահրար աշ Շամ» խմբավորման ավելի քան 1,8 հազար գրոհայիններ եւ նրանց ընտանիքների անդամներ, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Ռուսական Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարության եւ «Ահրար աշ Շամ» խմբավորման առաջնորդների բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Հարասթա (Արեւելյան Գուտա) բնակավայրից գրոհայիններին դուրս բերելու շուրջ: Մարտի 22-ին ստեղծված հումանիտար միջանցքով իրականացվել է 1895 գրոհայինների եւ նրանց ընտանիքների անդամների ելքը, որոնց ավտոբուսներով տեղափոխում են Իդլիբ»,- ասել են ՌԴ ՊՆ-ից:

Ռազմական գերատեսչությունից ընդգծել են, որ ամբողջ երթուղու երկարությամբ նրանց անվտանգությունն  ապահովում է սիրիական ոստիկանությունը՝ Կենտրոնի սպաների եւ Սիրիական արաբական կարմիր մահիկի ներկայացուցիչների վերահսկողությամբ: