«Ամբողջ պատերազմի մասնակիցներին ճանաչում եմ, հարաբերություններ եմ ունեցել, բայց Սեֆիլյանին չեմ ճանաչել»: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:  Նա  հայտարարել է, թե ժիրայր Սեֆիլյանը քաղբանտարկյալ չէ, քաղբանտարկյալներ եղել են ՀՀԿ-ի հիմնադիրները:

«Ընդդիմադիրներն են ասում այդպես, մենք քաղբանտարկյալներ չենք ունեցել: Միայն նրանք են եղել, ովքեր ստեղծել են Հանրապետական կուսակցությունը»,-ասել է Գալուստ Սահակյանը:

Հարցին` ովքեր են եղել ՀՀԿ-ից քաղբանտարկյալներ, պատասխանել է. «Աշոտ Նավասարդյանը,Անդրանիկ Մարգարյանը, էլի ասե՞մ»: