Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության աթոռանիստ Անթիլիասի Մայրավանքը մայիսի 25-ին ընդունել է հազարավոր հայ ընտանիքների, որոնք եկել էին տոնելու Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ եւ վերանորոգվելու տոնին պատգամով։ Այս առիթով, Մայր Տաճարում պատարագ է մատուցվել:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիխոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ մանուկների թափորի ավարտին Արամ Ա. Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է հղել Վեհարանի պատշգամբից: Նորին Սրբությունը բարձր է գնահատել հայ ծնողների նախանձախնդրությունը՝ իրենց զավակներին Աստծուն մոտեցնելով ու եկեղեցի առաջնորդելով։ Այս առիթով ան նաեւ հիշեցրել է հայ ընտանիքի առանցքային դերը հայ մանուկներին դաստիարակելու հոգեւոր, ազգային ու բարոյական արժէքներով՝ հայ ընտանիքը նկատելով որպես եկեղեցի, դպրոց եւ հայրենիք։
Նրա խոսքով, հայոց պատմության փոթորկալից ժամանակներում հայ ժողովուրդը միշտ տոկացել է շնորհիվ Քրիստոսի նկատմամբ իր ունեցած հավատքին եւ ինչպես անցեալում, այսօր եւս հայ եկեղեցին մեր ազգին հոգեւոր, ազգային ու բարոյական արժեքների աղբյուրն է ու հարազատ արտահայտիչն է:
Նշենք, որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետի հանդիսապետությանը, երեկոյան տեղի է ունեցել Դռնբացեքի հոգեպարար արարողություն, որի ընթացքում քարոզել է գերաշնորհ Տ. Նարեկ Արք. Ալեէմէզյանը։
.jpg)
.jpg)




























