Քննիչները հերթական անգամ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոռուպցիոն գործերից մեկի առիթով հարցաքննել են, հաղորդում է AFP- ն:
Իսրայելի որոշ լրատվամիջոցներ հաղորդել են, որ վարչապետը հարցաքննվել է իր պաշտոնական նստավայրում՝ Երուսաղեմում, տեղական հեռահաղորդակցության հսկա «Բեզեքի» մասնակցությամբ կոռուպցիոն գործով:
Բացի այդ, հարցաքննվել են նաեւ Նեթանյահուի կինը եւ որդին: «Վարչապետը, նրա կինը եւ որդին հարցաքննվել են մի քանի ժամվա ընթացքում», - ասվում է ոստիկանության հաղորդագրությունում: «Հետաքննությունը իրականացվում է պետական դատախազի հսկողության ներքո եւ գլխավոր դատախազի հաստատմամբ»:



























