Ռուսաստանը ՄԱԿ-ի գրասենյակն օգտագործում է որպես պատսպարան մեր սահմանների ներսում վտանգավոր գործողություններ կատարելու համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նշենք, որ Միացյալ Նահանգները արտաքսոմ է ՄԱԿ-ին առընթեր Ռուսաստանի Դաշնության առաքելությունից ռուսական հետախոզության 12 աշխատակիցների:
Հաղորդագրությունում նշվում է, որ այդ մարդիկ «չարաշահել են Միացյալ Նահանգներում գտնվելու արտոնությունը»:
«Քննարկելով (այս հարցը), մենք որոշեցինք, որ 12 հետախուզական աշխատակիցները (ռուսական), որոնք ներգրավված են լրտեսության մեջ, վնաս են հասցնում մեր ազգային անվտանգությանը: Մեր գործողությունները համապատասխանում են ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի մասին համաձայնագրին , - նշվում է փաստաթղթում:
«Նախագահի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ Ռուսաստանի գործողությունները հետեւանք ունեն: Բացի Ռուսաստանի ապակայունացնող գործունեությունից, ներառյալ նրա մասնակցությունը Սիրիայում տեղի ունեցած վայրագությունները եւ Ուկրանայոմ նրա անօրինական գործողությունները, այժմ նա քիմիական զենք է օգտագործել մեր մերձավոր դաշնակիցներից մեկի տարածքում: Այստեղ՝ Նյու-Յորքում, Ռուսաստանը ՄԱԿ-ի գրասենյակն օգտագործում է որպես պատսպարան մեր սահմանների ներսում վտանգավոր գործողություններ կատարելու համար: Այսօր Միացյալ Նահանգները եւ մեր շատ գործընկերները հստակ ցույց են տալիս, որ մենք չենք ցանկանում հանդուրժել Ռուսաստանի անվայել վարքը», - ասսել է Նիկի Հեյլիին:
Բացի այդ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է ռուսական հետախոզության 48 աշխատակիցնեի արտաքսել, եւ փակել Սիեթլում ՌԴ հյուպատոսարանը:




























