Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է ուկրաինական լրատվամիջոցների տեղեկությունը, ըստ որի Եկատերինբուրգում Հայաստանի պատվո հյուպատոս Արտաշես Չիլինգարյանը 2010թ. դեկտեմբերի 1-ից դադարեցրել է իր լիազորությունները:

Ինչպես NEWS.am-ին հայտնել էր Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Չիլինգարյանի լիազորությունների ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 1-ին:

Նշենք, որ ըստ ուկրաինական «URA.Ru» կայքի, Արտաշես Չիլինգարյանը, ով Պետդումայի պատգամավոր, հայտնի բեւեռախույզ Արթուր Չիլինգարովի ազգականն է, հետ է կանչվել դեռ դեկտեմբերի 29-ին: Ըստ աղբյուրի, նա քիչ էր զբաղվում միջազգային հարցերով, փոխարենը մասնակցելով հայ համայնքի մեջ տեղի ունեցող տարատեսակ բախումներին: