Չինաստանը Համաշխարհային առեւտրի կազմակերպության անդամներին կոչ է արել միավորվել կազմակերպությանը վնաս հասցնելու ԱՄն փորձերին դիմակայելու համար եւ դեմ արտահայտվել նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարած մաքսատուրքերի  ներդրմանը, հաղորդում է Reuters:

Թրամի առեւտրային քաղաքականությունը, որը ԱՀԿ-ի նախկին ղեկավար Պասկալ Լամն անվանել է «միջնադարյան», առաջացրել է միջազգային հանրության վրդովմունքը:

ԱՀԿ-ում Չինաստանի դեսպան Չժան Սյանչենը հայտարարել է, որ ԱՄՆ-ի վերջին քայլը` ներկրվող չինական ապրանքների համար մաքսատուրքերի ներդրումը, որը Թրամփը արդարացնում է այն փաստով, որ Չինաստանը գողանում է մտավոր սեփականությունը, անհամատեղելի է ԱՀԿ սկզբունքների հետ:

«Բաց ծովում, երբ նավը շրջվում է, ոչ ոք ապահովագրված չէ խեղդվելուց: Մենք չպետք է նայենք, թե ինչպես է ինչ-որ մեկը շրջում նավը: ԱՀԿ-ն շրջապատված է եւ մենք բոլորս պետք է միավորվենք նրան պաշտպանելու համար» , - ասել է նա:

 «ԱՀԿ անդամները պետք է այդ գազանին նորից ուղարկեն ԱՀԿ կանոնների վանդակը», - նշել է նա: