ՌԴ-ն «զարմանալի պարտություն է կրել» Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորումից հետո Բրիտանիայի դաշնակիցներին բաժանելու իր փորձերում: Այս մասին խորհրդարանում ելույթի ժամանակ ասել է Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, հաղորդում է Reuters-ը:
«Եթե Կրեմլի նպատակը արեւմտյան դաշինքին վախեցնելն ու բաժանելն է, ապա նրանց ջանքերը տպավորիչ կերպով ձախողվել են»,- ասել է Մեյը:
Նա նշել է, որ ավելի քան 130 մարդ կարող էին ենթարկվել նյարդային թույնի ազդեցությանը, որով թունավորվել էր Սկրիպալը:
«Մեր գնահատականներով՝ ավելի քան 130 մարդ կարող էին ենթարկվել նյարդային թույնի ազդեցությանը»,-ասել է նա՝ հավելելով, որ վերջին 10 տարիներին ՌԴ-ն ուսումնասիրել է նյարդային թույները առաքելու միջոցները, հնարավոր է՝ սպանության համար:




























