Հունվարի 11-ին, ժամը 13.35-ին, երկաթգծի «Մասիս» կայարանի գծային բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, «Էջմիածին» կայարանից բերման են ենթարկել 47-ամյա Մանվել Ս.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2010 թ. դեկտեմբերի վերջին Էջմիածին-Մասիս գծահատվածից զոդող գործիքով կտրատել եւ գողացել է 25 մետր ռելս:
Գողոնն ու զոդման սարքն առգրավված են: Կատարվում է հետաքննություն:





























