Հունվարի 12-ից «ԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ն կորպորատիվ արժեթղթերի շուկայում մինչեւ առեւտրային նստաշրջանի սկսվելը կազմակերպելու է նախաառեւտրային նստաշրջան եւ բացման աճուրդ: Նոր մեխանիզմի ներդրումը եւս մեկ քայլ է շուկային մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որն առեւտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձեւավորել բաժնետոմսերի եւ կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը եւ պահանջարկը մինչեւ առեւտրային նստաշրջանի սկիզբը: Նախաառեւտրային նստաշրջանը կազմակերպվում է ժ.10:50-ից մինչեւ 10:59-ը, իսկ բացման աճուրդը` ժ. 11:00-ին:
Նոր ծառայության ներդրումը նպատակ ունի երկարաձգել գործարքներ կնքելու նպատակով առեւտրային համակարգ հայտերի մուտքագրման համար նախատեսված ժամանակը եւ ակտիվացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան` հատկապես առեւտրային նստաշրջանի բացման ժամանակ:
Նախաառեւտրային նստաշրջանի եւ բացման աժուրդի կազմակերպման նպատակով փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի հետեւյալ կանոններում` «Առեւտրի ընդհանուր կանոններ», «Կորպորատիվ արժեթղթերի առեւտրի կանոններ» եւ «Շուկա ստեղծողի կանոններ», որոնց կարելի է ծանոթանալ այցելելով http://www.nasdaqomx.am/am/rules.htm կայք:




























