Ջոն Բոլթոնին ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական նշանակելը Դոնալդ Թրամփի ամենամեծ սխալն է: Այս մասին CBS-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը:

Նա նշել է, որ Թրամփի որոշ որոշումները նրան անհանգստացնում են: «Ես կարծում եմ, որ նրա վերջին որոշումը՝ Ջոն Բոլթոնին ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական նշանակելը  ամենավատ սխալն է, որ նա արել է», - ասել է Քարթերը, բայց հարցազրույցի վերաբերյալ CBS-ի համառոտ հոլովակլում, որը մոտ ապագայում կհեռարձակվի, չի  հաղորդում է, թե ինչու Քարթերն այդպես կարծում:

Բոլթոնը հայտնի է իր թշնամական արտաքին քաղաքական դիրքորոշմամբ: Նա Իրաքի պատերազմի ակտիվ կողմնակիցն էր եւ դրա սկսվելու համար կեղծ արդարացմամբ էր հանդես գալիս: Նա Իրանի եւ Հյուսիսային Կորեայի ռմբակոծման կոչ էր անում, միացել էր ատելության հակամուսուլմանակն խմբերին: