Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնել է նրա մամուլի քարտուղարը, Նեթանյահուն հիվանդանոցում է՝ անալիզներ հանձնելու համար, հաղորդում է Reuters-ը։

«Վարչապետը տառապում է բարձր ջերմությունից եւ հազում է»,- ասել է նա։ Նեթանյահուի անձնական բժիշկը կարծում է, թե երկու շաբաթ առաջ վարչապետը լիովին չի ապաքինվել, եւ որոշել է նրան նորից հետազոտել։