Նյու Յորքի համալսարանի հետազոտողները պարզել են, որ հաջող ընտանեկան զույգերը երկար տարիներ հետո զգում են նույն թրթիռը, ինչ-որ երիտասարդ սիրահարները: Նման հետեւություն անելուց առաջ նրանք փորձարկում են արել երկու սեռերից կազմված կամավորների հետ, ովքեր պնդել են, թե երջանիկ են իրենց ամուսնությամբ: Նրանցից ոմանք ամուսնացած են եղել ավելի քան 20 տարի:
Նրանց առաջարկել են նայել իրենց սիրեցյալի, ընտանիքի բարեկամների ու ուղղակի ծանոթների լուսանկարները:
Այդ ընթացքում հետազոտողները հետեւել են տվյալ անձի գլխուղեղի ակտիվությանը, ձայնագրել այն եւ համեմատել ավելի վաղ նոր սիրհարված զույգերի հետ անցկացված թեստերի հետ, գրում է Utro.ru-ն:
Պարզվել է, որ իրենց սիրեցյալի լուսանկարը դիտելիս տարիներ առաջ ամուսնացած մարդկանց մոտ աշխատում են ուղեղի նույն բաժինները, ինչ-որ երիտասարդների մոտ:
Հետազոտության ղեկավարներից Արթուր Արոնի խոսքով, լուսանկարները դիտելիս «հին» սիրահարների մոտ առաջ է գալիս նույն սիրո հորմոնը՝ դոֆամինը, ինչ-որ երիտասարդ սիրահարների մոտ:





























