Ռուսաստանի իրավապահ մարմինները Նոր տարվա գիշերը ձերբակալել են Մոսկվայում  տեղի ունեցած ծեծկռտուքի հինգերորդ մասնակցին։ Այդ ծեծկռտուքի ժամանակ էր մահացել «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովը, գրում է «Կոմմերսանտը»։

Պարբերականի տվյալներով, հետախուզման մեջ գտնվող 20-ամյա Ակա Ակաեւին ձերբակալել են նրա ծանոթների տանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

2010 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի Կրոնշտադսկի ծառուղում երիտասարդներ երկու խմբի միջեւ ծեծկռտուք էր սկսվել։ Գազային ատրճանակից սպանվել էր «Սպարտակի» 28-ամյա երկրպագու Եգոր Սվիրիդովը։ Նախաքննության տվյալներով, սպանությունը կատարել էր Ասլան Չերկեսովը։ Ի նշան բողոքի՝ Մոսկվայի Մանեժնայա հրապարակում դեկտեմբերի 11-ի անկարգություններ էին տեղի էին ունեցել:

Ակա Ակաեւի ձերբակալությունից հետո ազատության մեջ է մնում ծեծկռտուքի միայն մեկ մասնակից՝ Ռամազան Ուտարբիեւն, ում նկատմամբ  միջազգային հետախուզում է հայտարարվել։