Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն մտավախություն ունի, որ Հյուսիսային Կորեայի կողմից անվտանգության սպառնալիքները, այդ թվում նաեւ՝ կարճ եւ միջին հեռահարության հրթիռները, չեն կարող քննարկվել Միացյալ Նահանգների եւ Հյուսիսային Կորեայի գագաթաժողովում, փոխանցում է AP-ն:
Խորհրդարանում ելույթ ունենալիս Աբեն նշել է, որ մտահոգություն ունի առ այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը (ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպման ժամանակ) կկենտրոնանա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների վրա եւ կմոռանա Ճապոնիային սպառնացող կարճ եւ միջին հեռահարության հրթիռների մասին. «Ես նաեւ մտավախություն ունեմ, որ նա (Թրամփը) կարող է հասնել միջուկային փորձարկումների արգելքին, սակայն ի վերջո կխոստովանի, որ Հյուսիսային Կորեան ունի միջուկային զենք»:
Աբեի խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է ստիպի Հյուսիսային Կորեային լիովին հրաժարվել իր միջուկային ծրագրերից եւ վերացնել բոլոր տեսակի հրթիռները, որոնց վրա կարող են միջուկային գլխիկներ տեղադրվել:
Աբեն ասել է, որ ցանկանում է հիշեցնել Թրամփին այդ մասին ապրիլին ԱՄՆ կայանալիք այցի ժամանակ:




























