Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջարկից հետո Եվրամիության դեսպանները քննարկել են Իրանի նկատմամբ հնարավոր նոր պատժամիջոցները: Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու որոշումը կարող է ընդունվել ապրիլին՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը, հաղորդում է Reuters-ը:
«Գաղափարը նրանում է, որ ապրիլին Արտաքին գործերի խորհրդում Իրանի պատժամիջոցների վերաբերյալ վերջնական որոշում կայացվի», - ասել է մի դիվանագետ՝ վկայակոչելով Եվրամիության արտգործնախարարների հաջորդ հանդիպումը, որը տեղի կունենա ապրիլի 16-ին Լյուքսեմբուրգում:
Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան առաջարկել են Իրանի նկատմամբ նոր ԵՄ պատժամիջոցներ կիրառել իրանական բալիստիկ հրթիռային ծրագրի եւ Սիրիայի պատերազմում նրա դերի պատճառով` փորձելով համոզել Վաշինգթոնին պահպանել Իրանի միջուկային համաձայնագիրը:




























