ՄԱԿ-ը պետք է վճարի խաղաղապահ գործողությունների բազմամիլիարդ ծախսերի մեծ մասը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին, հաղորդում է AFP-ն:

Մինչեւ վերջերս ԱՄՆ-ն ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների ամենամեծ ֆինանսավորողն էր, սակայն անցյալ տարի Վաշինգթոնը հայտարարել էր, որ կկրճատի իր ներդրումները 600 մլն դոլարով:

Այսօր Հեյլին հասկացրել է, որ վարչակազմը մտադիր է ավելի շատ կրճատել ֆինանսավորումը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն շարունակում է մնալ թիվ մեկ ֆինանսական ներդրողը, սակայն նա մտադիր է կրճատել իր ներդրումը՝ դարձնելով 25 տոկոս ներկայիս 28.5 տոկոսի փոխարեն:

«Մեկ երկիրը  չպետք է վճարի ՄԱԿ-ի խաղաղապահ բյուջեի մեկ չորրորդ մասից ավելին, մենք ակնկալում ենք անդամ պետությունների միջեւ ծախսերի ավելի արդարացի բաշխում», - ասել է նա: