Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման եւ միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին եւ ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:  

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի եւ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջեւ 2017թ. մայիս ամսին Նյու Դելիում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Որպես համագործակցության հիմնական ուղղություններ նշվել են խաղաղապահությունը, ռազմական կրթությունը եւ վարժանքները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: