Երկու հանցագործներ հունվարի 12-ին Մոսկվայում հարձակվել են Համառուսաստանյան պետական հեռուստաընկերության աշխատակցուհու վրա, բռնությամբ նստեցրել են իրենց մեքենան եւ թալանել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Կինը դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ անծանոթները, սպառնալով դանակով, նստեցրել են մեքենա եւ թալանել: Տուժածի մոտից վերցրել են ոսկե մատանին, բջջային հեռախոսը, մուշտակն ու 2 հազար ռուբլի: Նյութական վնասը կազմել է 37 հազար ռուբլի:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ: