Կառավարությունը Ֆրանսիական զարգացման գործակալությանը կառաջարկի 500 հազար եվրո դրամաշնորհ  հատկացնել միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու եւ հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։ Համապատասխան որոշումը հավանություն է ստացել կառավարության մարտի 29-ի նիստում։ Որոշման նախագիծը ներկայացրել է Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ 

Դրամաշնորհային համաձայնագիրը կստորագրվի 40 մլն եվրոյի վարկային համաձայնագրի շրջանակներում, որը կառավարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ կնքվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին։