Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությանը պատկանող գույքը՝ 38,7 մլն դրամ հաշվեկշռային արժեքով կփոխանցվի անմիջապես կառավարությանը: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության մարտի 29-ի նիստում: Նախագիծը քննարկվել է փակ ռեժիմով: Որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի ապրիլի 9-ից:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն արդեն ընդունել է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքը, որի համաձայն՝ նոր կառավարության կազմում չի լինելու Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը: