Հայաստանի Հանրապետության կառավարությունը պահուստային ֆոնդից 70.4 մլն դրամ է հատկացրել ոռոգման ջրի պակասի հետ կապված խնդիրների լուծման համար: Համապատասխան որոշումը հաստատվել է մարտի 29-ին կայացած կառավարության նիստի ժամանակ: Որոշման նախագիծը քննարկվել է փակ ռեժիմով:
Միջոցները կտրամադրվեն էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը: Ընդունված հիմնավորման համաձայն՝ գումարը կուղղվի Սեւաբերդ ջրամբարում հակաֆիլտրացիոն միջոցառումների համար նախնական գնահատման աշխատանքների անցկացմանը, խորքային հորերի հորատմանը եւ վերականգնմանը, Սեւջուր գետի եւ Ախուրյան ջրամբարի համալրմանը:



























