Լեհաստան ամերիկյան հակաօդային եւ հակահրթիռային պաշտապանության (ՀՕՊ/ՀՀՊ) Patriot համակարգերի մատակարարումները կարող են դիտարկվել որպես Ռուսաստանի անվտանգության սպառնալիք: Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ձեռնարկվող քայլերը դիտարկում ենք որպես Եվրոպայում ռազամաքաղաքական իրադրությունն ապակայունացնող տարր եւ Ռուսաստանի Դաշնության ազգային անվտանգության սպառնալիքներ,- ասել է նա: - Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ ռուսական պաշտպանական պաշարները բավարար են մեր սահմանների անխախտելիությունն ապահովելու եւ մեր տարածքի պաշտպանության համար»:




























