Առավելագույն ճնշման գործադրման քարոզարշավը հանգեցրեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մեկուսացմանը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը:

«Մենք սերտ կապ ենք պահպանում մեր դաշնակցի՝ Հարավային Կորեայի հետ ապրիլին Հյուսիսային Կորեայի մասնակցությամբ գագաթաժողովի առնչությամբ եւ անհամբերությամբ սպասում ենք, որ Փհենյանը իրական գործողություններ կձեռնարկի ապամիջուկայնացման ուղղությամբ: Մինչեւ այդ ճնշումը շարունակվելու է », - գրել է նա: