ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շամազանովը անդրադարձել է նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ փողոցային պայքարի ժամանակ չի բացառվում փակեն  Բաղրամյան պողոտան։ Շարմազանովը նախ վստահեցրել է, թե ՀՀԿ–ն դեռ չի քննարկել վարչապետի թեկնածուի հարցը։

«Որեւէ մեկը իրավունք չունի խոչընդոտել ոչ Շարմազանովի, ոչ Փաշինյանի  սահմանադրական իրավունքը Ազգային ժողովում քվեարկություն իրականացնելու առումով։ Եթե «Ելք»  խմբակցությունը ունենար մեծամասնություն, որեւէ մեկը որ փորձեր սահմանափակել նրա քվեարկելու իրավունքը ու որոշելու իրավունքը՝ ով լինի վարչապետ, ինչպե՞ս կվերաբերվեին։ Ժողովուրդը ձայն է տվել եւ մենք օգտվելով  քաղաքացու քաղաքական պատվերից՝ կիրականացնենք այդ որոշումը, մնացածը իրավապահների խնդիրն է»,–ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով, «Հայաստանի Հանրապետությունը Նովգորոդի վեչեն չէ», որ ով բարձր գոռար, նա էլ իշխանություն ունենար։