Կոսովոյի վարչապետ Ռամոս Հարադինայը ազատել է աշխատանքից երկրի ներքին գործերի նախարարին եւ հետախուզական ծառայության ղեկավարին 6 թուրքի արտաքսման համար, հաղորդում է Reuters- ը:

Ըստ նրա՝ ներքին գործերի նախարար Ֆլամուր Սեֆայը եւ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Դրիտոն Գաշին չէին տեղեկացրել իրեն այդ մասին: Թուրքերն աշխատում էին  Ֆետուլլահ Գյուլենի հետ կապված դպրոցների հետ, ում Անկարան մեղադրում է 2016 թվականի հուլիսին իրականացված պետական հեղաշրջման փորձի համար: