Ռուսաստանը որոշում է կայացրել երկու դանիացի դիվանագետի արտաքսման մասին: Այս մասին հայտնում է դանիական DR ռադիոն՝ վկայաչելով Դանիայի արտաքին գործերի նախարարությունը, փոխանցում է« ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանn արտաքսում է երկու դանիացի դիվանագետի»,- նշվում է ռադիոյի տարածած հաղորդագրության մեջ: «Մեծ Բրիտանիայի հարցերին պատասխանելու փոխարեն` Ռուսաստանը որոշել է իրեն էլ ավելի մեկուսացնել: Միայն Ռուսաստանն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար»,- մեջբերում է ռադիոն Դանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդերս Սամուելսենի խոսքերը:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանի ԱԳՆ են կանչվել ռուս դիվանագետներին արտաքսած Լիտվայի եւ Իտալիայի դիվանագիտական առաքելությունների ղեկավարները: Նրանց բողոքի նոտաներ են հանձնվում եւ հայտարարվում է Սկրիպալի գործի ֆոնին ռուս դիվանագետների արտաքսման կապակցությամբ պատասխան քայլերի մասին:
























