Ապրիլի մեկից սկսած սկսել է գործել Շվեդիայի օդանավակայաններից թռչելու համար վճարվող նոր հարկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Հարկի չափը կազմում է 60 կրոն (5 եվրո) Շվեդիայի եւ ԵՄ-ի ներսում կատարվող ուղեւորությունների համար։ Շվեդիայից ավելի հեռու տարածություններ թռիչքները ըստ հեռավորության կարող է տատանվել 250 կրոնից  (23 եվրո) մինչեւ 400 կրոն (36 եվրո)։ Սա, արդյոք, կբերի ավիատոմսերի թանկացման, դեռ պարզ չէ։

Վերլուծության համաձայն, կառավարության պատվերով սահմանված հարկը մինչեւ 2 տոկոսով կկրճատի ջերմոցային գազերի արտանետումները եւ կստիպի մարդկանց ավելի քիչ թռչել ինքնաթիռով։