Այսօր՝ հունվարի 13-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում դրամի արժեզրկումը շարունակվել է։ Վաճառվել է 5,1 մլն դոլար՝ 365,12 միջին փոխարժեքով։ Դոլարի առավելագույն գինը կազմել է 365,50 դրամ։ Երեկվա համեմատ դրամն արժեզրկվել է 0,29 տոկոսով:

Երեւանի փոխանակման կետերում բորսայական գործարքների ազդեցության ներքո դոլարը սկսել են ընդունել 365 կամ 366 դրամով, այնինչ 2 օր առաջ վաճառում էին 365-ով: