ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու մտադրության մասին խոսքերը վկայում են «ԻՊ»-ի հաղթանակից հետո արաբական պետությունը լքելու խոստմանը հավատարիմ լինելու մասին: Այդ մասին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է այօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
«Մեզ հատկապես մտահոգում է այն, որ, չնայած մշտական հավաստիացումներին, որ Սիրիայում ԱՄՆ-ի միակ նպատակը ահաբեկչության դեմ պայքարն է, վերջին ամիսներին մենք տեսնում ենք, թե ինչպես է ԱՄՆ-ն բավական լրջորեն հիմնավորվում Եփրատի արեւելյան ափին»,- ընդգծել է նախարարը: Լավրովի խոսքով՝ Թրամփի վերջին հայտարարությունները նշանակում են, որ «նա առնվազն հավատարիմ է նախկինում արված հայտարարություններին առ այն, որ «ԻՊ»-ի նկատմամբ հաղթանականից հետո ԱՄՆ-ն կհեռանա Սիրիայից»:




























