SNCF ֆրանսիական երկաթուղային ազգային ընկերության կողմից նախատեսվող բարեփոխումների դեմ Ֆրանսիայում գործադուլ է սկսվում: Ընկերությունը տվյալ ոլորտում մենաշնորհային դեր ունի: Ակցիան սկսվում է տեղական ժամանակով 19:00-ին եւ մինչեւ հունիս ամեն շաբաթ 5-օրյա աշխատանքային օրերից 2-ի ընթացքում շարունակվելու է, հաղորդում է DW-ն:
Նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության առաջարկած բարեփոխումները ենթադրում են երկաթուղային ոլորտում մրցակցության ակտիվացում, ինչպես նաեւ վերացնել SNCF-ի արտոնությունները եւ նրա աշխատակիցների հատուկ կարգավիճակը, որոնց ցանկանում են հավասարեցնել վարձու աշխատակիցներին: Արհմիությունները, իրենց հերթին, վախենում են, որ բարեփոխումը առաջին քայլն է ընկերության սեփականաշնորհման ուղղությամբ:




























