Հայաստանում բեռնափոխադրումների սակագները 2018 թվականի  հունվար-փետրվարին 0,6 տոկոսով աճել են տարեկան կտրվածքով :

Այս մասին վկայում են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները:

Հաշվետու ժամանակահատվածում սակագների աճը պայմանավորված է երկաթուղային բեռնափոխադրումների գնի 3,2 տոկոսով աճով, ցամաքային բեռնափոխադրումների՝ 0,5 տոկոս աճով:

Օդային բեռնափոխադրումների սակագները չեն փոխվել: