Սպիտակ տունը Չինաստանին մեղադրել է գլոբալ շուկաների խեղաթյուրման համար, ասելով, որ Պեկինը չպետք է թիրախ դարձնի ԱՄՆ-ի «արդար արտահանումը» այն բանից հետո, երբ Պեկինը 128 ամերիկյան ապրանքների սակագները ավելացրեց՝ ի պատասխան ԱՄՆ-ի ալյումինի եւ պողպատի ներկրման մաքսատուրքերի, հաղորդում է Reuters-ը:
«Չինաստանի գերիշխանությունը եւ շարունակական գերարտադրությունը պողպատի ճգնաժամի հիմնական պատճառն է»,-ասվում է Սպիտակ տան մամուլի քարտուղար Լինդսի Ուոլթերսի հայտարարության մեջ:
«ԱՄՆ-ի արդար արտահանումը թիրախ դարձնելու փոխարեն, Չինաստանը պետք է դադարի իր անբարեխիղճ առեւտրային գործելակերպը, որը վնաս է հասցնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը եւ խեղաթյուրում է գլոբալ շուկաները»:



























