24 ժամվա ընթացքում սիրիական Հարավային Գուտայից մարդասիրական միջանցքով ավելի քան 1.1 հազար զինյալ եւ նրանց ընտանիքների անդամներ են բերվել. 24 ավտոբուսով նրանք տեղափոխվել են Հալեպ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը:

ՌԴ պաշտպանության նախարարությունը հիշեցնում է, որ պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա արդեն երկրորդ օրը շարունակվում է ապօրինի զինված կազմավորումների զինյլաների եւ նրանց ընտանիքների դուրս բերումն Արեւելյան Գուտայի Դումա բնակավայրից: