ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդուլազիզ Ալ Սաուդը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Ըստ SPA պետական ​​լրատվական գործակալության՝ Սալման թագավորն ընդգծել է Մերձավոր Արեւելքում միջազգային ջանքերի շրջանակում խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացման անհրաժեշտությունը, կրկին հաստատել է թագավորության ամուր կողմնակցությունը պաղեստինյան հարցին եւ պաղեստինյան ժողովրդի՝ Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ պետության նկատմամբ օրինական իրավունքին:

Սալման թագավորը բարձր է գնահատել Սպիտակ տան հայտարարությունը եւ նրա վճռական դիրքորոշումը Եմենում հուսի ապստամբների վերաբերյալ, որոնք «Իրանի աջակցությամբ շարունակում են ագրեսիան»՝ նշելով, որ Էր Ռիադը մտադիր է քաղաքական լուծում գտնել է Եմենի ճգնաժամի համար:

Դոնալդ Թրամփն իր հերթին ընդգծել է «տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի սպառնալիքի դեմ պայքարելու անհրաժեշտությունը` բարձր գնահատելով թագավորության դերն ու ջանքերը կայունության հասնելու գործում»: Զրուցակիցները քննարկել են նաեւ Սիրիայում տիրող իրավիճակը: