Թուրքիային  C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը առաջնահերթություն է, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ռազմատեխնիկական ոլորտում առաջնահերթություն է Թուրքիային  C-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացումը՝ ելնելով այն հանգամանքից, որ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստին մանրամասն քննարկվելու է արդի ռուսական ռազմական նշանակության ապրանքների հետագա մատակարարման հեռանկարները Թուրքիա», - ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստում ասել է Պուտինը:

Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը տեղի է ունենում Անկարայում, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գլխավորությամբ:

Անցյալ տարվա դեկտեմբերին Անկարայում ռուս եւ թուրք ներկայացուցիչները ստորագրել էին C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման վարկային պայմանագիրը: Թուրքիայի պաշտպանության արդյունաբերության քարտուղարության հայտարարության համաձայն, Անկարան գնում է այս համալիրի երկու մարտկոցները, որոնք սպասարկվելու են  թուրքական անձնակազմի կողմից: Կողմերը պայմանավորվել են այս ոլորտում տեխնոլոգիական համագործակցության մասին` Թուրքիայում զենիթահրթիռային համակարգերի արտադրության համար: