Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բալթյան երկրների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ինքը խիստ է վերաբերվում ՌԴ-ին, բայց  կցանկանար  բարելավել հարաբերությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ըստ երեւույթին, Ռուսաստանի հանդեպ ոչ ոք ավելի կոշտ չի եղել, քան Դոնալդ Թրամփը:  Սակայն եթե մենք լավ հարաբերություններ հաստատեինք, լավ կլիներ, ոչ թե վատ: Եվ բոլորն էլ համաձայն են այս մտքի հետ, բացառությամբ շատ հիմար մարդկանց», - ասել է նախագահը, որի ելույթը ամերիկյան հեռուստաալիքներով  հեռարձակվել է:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կոշտ վերաբերմունքի փաստերից մեկը կարող է լինել այն, որ ԱՄՆ-ն գազ եւ նավթ է մատակարարում այլ երկրներին, ինչը ՌԴ-ն «չի ցանկանում»: