ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանի հսկողությանը զինվորականների կներգրավի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք մեր սահմանը կպահպանենք մեր զինվորականների մասնակցությամբ: Սա մեծ քայլ է դեպի առաջընթաց», — երեքշաբթի լրագրողներին ասել է նախագահը:
Նախագահը չի հստակեցրել՝ ինչպես է կոնկրետ դա արվելու:
Ավելի վաղ լրատվամիջոցները նշում էին, որ ԱՄՆ վարչակազմը քննարկում է սահմանի հսկողության ուժեղացումը՝ անօրինական գաղթականների եւ թմրամիջոցների հոսքը կանխելու համար:
Մարտին ԱՄՆ Կոնգրեսը ընդունել էր երկրի բյուջեն, որը նախագահը ստիպված էր ստորագրել: 25 մլրդ փոխարեն, որը վարչակազմը խնդրել էր տրամադրել պատի կառուցման համար, օրենսդիրները հատկացրել էին միայն 1.6 մլրդ դոլար:




























