Տասը միջազգային խմբեր կոչ են արել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Եմենի ռմբակոծության հետ կապված ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանի վրա, փոխանցում է AFP–ն։
Սաուդյան Արաբիայի արքայազնը երեքօրյա այցով Փարիզ կժամանի ապրիլի 8-ին։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Ֆրանսիայի նախագահի հետ։
«Էմանուել Մակրոնը պետք է Եմենի ճգնաժամը Մոհամեդ բին Սալմանի հետ քննարկումների առանցքը դարձնի»,-նշված է իրավապաշտպանների հայտարարությունում, որոնց թվում են Amnesty International–ն, Մարդու իրավունքների միջազգային դաշնությունը եւ Human Rights Watch–ը։




























