Եգիպտոսում «Մուսուլման եղբայրների» 35 անդամներ ցմահ ազատազրկման են դատապարտվել անվտանգության ուժերի եւ պետական կառույցների վրա հարձակվելու նպատակով «ահաբեկչական բջիջներ» ստեղծելու համար, փոխանցում է AP–ն։
Եվս 155 մեղադրյալներ դատապարտվել են 3-15 տարվա ազատազրկման նույն մեղադրանքներով, ինչպես նաեւ հանրային գործիչների եւ անվտանգության ծառայության աշխատակիցների սպանություններ պլանավորելու համար։




























