Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստել: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է սիրիական հակամարտության հարցով Աստանայի գործընթացի երաշխավոր պետությունների ղեկավարների եռակողմ հանդիպման ավարտին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Նրա խոսքով՝ ահաբեկիչներն «օգտագործում են ցանկացած միջոց»: «Մենք անժխտելի ապացույցներ ենք ստացել զինյալների կողմից թունավոր նյութերի կիրառմամբ սադրանքներ նախապատրաստելու մասին»,- ընդգծել է ՌԴ նախագահը: «Մեր ընդհանուր ռազմավարական նպատակը ահաբեկիչների վերջնական ջախջախումն է, որոնք չեն հրաժարվում երկրի վրա իրավիճակի ապակայունացման փորձերից, փորձում են ձախողել խաղաղ գործընթացն առաջ տանելու ջանքերը»,- ասել է նա:
Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանն ավելի վաղ համաձայնել էին նպաստել Սիրիայի ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության ամրապնդմանը:
Սիրիայում ահաբեկիչները քիմիական զենքի կիրառմամբ սադրանքներ են նախապատրաստել. Պուտին
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























