Ամերիկյան իշխանություններն առաջին անգամ խոստովանել են, որ Վաշինգթոնում եւ նրա մերձակայքում գործում են լրտեսական սարքեր, որոնք կարող են առանց թույլատրման գաղտնալսել բջջային հեռախոսները, ինչպես նաեւ կարդալ հաղորդագրությունները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության նախարարությունը անոմալ ակտիվություն է հայտնաբերել, որը բնորոշ է բջջային կապի ազդանշանները որսացող անօրինական սարքերին, որոնք կոչվում են stingrays (բառացի անգլերեն կատվաձուկ):
Այդ սարքերից սովորաբար օգտվում են օտարերկրյա լրտեսները եւ հանցագործները, սակայն ԱԱՆ-ն չգիտի, թե ով կարող էր այս անգամ օգտվել դրանցից:
Սարքը չափերով պորտֆելից մեծ չէ: Այն հետեւում է ոչ միայն մարդու հեռախոսին, այլեւ տեղեկություններ է հավաքում նրա գործողության ռադիուսում գտվնող բոլոր հեռախոսների մասին:
Սա առաջին դեպքն է, երբ ԱՄՆ-ն խոստովանել է Վաշինգթոնում լրտեսական սարքերի օգտագործման փաստը:




























