Ամերիկյան հրամանատարները իրենք են որոշում զինծառայողների քանակը, որն անհրաժեշտ է իրենց Սիրիայում առկա խնդիրների լուծման եւ կոնտինգենտի անվտանգության ապահովման համար, ուստի ժամանակի ընթացքում ուժերի կազմը կարող է փոխվել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, մայոր Ադրիան Ռենկին Հելոուեյը:
Պենտագոնի ներկայայցուցիչը ընդ որում հրաժարվել է քննարկել Սիրիայում զորքերի տեղաշարժերը:
Ավելի վաղ CNN-ը նախարարության աղբյուրներին հղում անելով, հաղորդել էր, որ ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը մշակել է Սիրիա մի քանի տասնյակ զինծառայողների ուղարկելու ծրագրեր, սակայն դա արվել է մինչ Դոնալդ Թրամփի՝ երկրից զորքերը դուրս հանելու մտադրությունը: Բացի այդ anadolu-ն հաղորդել էր, որ ԱՄՆ-ն Մանջիբ քաղաքում երկու ռազամական բազա է տեղադրում:
ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող միջազգային հակաահաբեկչական կոալիցիայում, որը իրականացնում է «Անսասան վճռականություն» գործողությունը, Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի դեմ պայքարելու համար, այդ տեղեկությունները չեն հաստատել` առաջարկելով դիմել ԱՄՆ կառավարությանը:
«Կոալիցիան Սիրիայում ԻՊ-ին վերացնելու, ոչ թե բազաներ ստեղծելու համար է», - ասել է այդ խմբի երկրների շտաբի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ Մանջիբում կոալիցիոն ուժերի ներկայության հարցի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի քաղաքական երկխոսության միջոցով: Գործակալության զրուցակիցը հիշեցրել է, որ քաղաքը 2016-ի օգոստոսի15-ին ազատագրվել էր իսլամիստներից: Այդ ժամանակվանից ի վերև դրա պաշտպանության համար պատասխանատու է Մանջիբի ռազմական խորհուրդը:




























