Բուենոս Այրեսում անհայտ անձինք կողոպտել են Արգենտինայի նախագահ Քրիստինա դե Կիրշների աշխատակազմի աշխատակցին` գողանալով 68 հազար դոլար եւ 17 հազար եվրո, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Գումարը նախագահական պատվիրակության Մերձավոր Արեւելք կատարելիք այցի գործուղման համար էր:

Արգենտինայի նախագահն այցելելու է Քուվեյթ, Քաթար եւ Թուրքիա: